ԼՈՒՐԵՐ: Անպտղություն
Վերարտադրողական բժշկությունը՝ ռազմավարական խնդիր
Վերարտադրողական բժշկությունն ամբողջ աշխարհում դիտվում է ոչ միայն որպես բժշկական, այլեւ ռազմավարական խնդիր։
Ներկայումս Հայաստանում բավականին բարձր է անպտղության ցուցանիշը՝ 15-16 տոկոս, չնայած 10 տարի առաջ այդ ցուցանիշը կազմել է 28 տոկոս։ Դրական փոփոխությունը մարդու պտղաբերության «Fertility» կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Համբարձումյանի կարծիքով, ոլորտի բոլոր օղակների աշխատանքի եւ, իհարկե, բժշկությունում կիրառվող նորագույն տեխնոլոգիաների արդյունք է։ «Հայաստանում առկա խնդիրները գրեթե նույնն են, ինչ ամբողջ աշխարհում, թեեւ կան որոշ առանձնահատկություններ։ Օրինակ, միջերկրածովյան ավազանի շուրջ գտնվող ժողովուրդների կանանց մոտ որոշ հորմոնալ խանգարումներ ավելի հաճախ են հանդիպում։
Մեծ առաջընթաց է արտամարմնային բեղմնավորումը։ Որոշ ծայրահեղ դեպքերում, երբ նախկինում լուծումը երեխա որդեգրելն էր կամ էլ՝ դոնորական սերմը, այժմ հարցի լուծումը արտամարմնային բեղմնավորումն է»,–բացատրեց բժիշկը։
Ունենալով մանկաբարձ-գինեկոլոգի երկարամյա փորձ հանրապետության ծննդատներում՝ Է. Համբարձումյանը հետագայում երեք տարի աշխատել է Ֆրանսիայում եւ 10 տարի՝ ԱՄՆ-ի Բոստոն քաղաքում։ Վերապատրաստվել եւ աշխատել է վերականգնողական բժշկության ոլորտում՝ գիտական եւ գործնական աշխատանքներ իրականացնելով արտամարմնային բեղմնավորման կենտրոններում։ Գալով Հայաստան՝ ցանկացել է իր ստացած գիտելիքները, փորձը օգտագործել այստեղ։ «Այսօր աշխարհում վերարտադրողական բժշկությունն ամենաառաջադեմ եւ արագ զարգացող ուղղություններից է, որտեղ խտացած են բժշկության եւ գիտության բոլոր նվաճումները։ Այնինչ Հայաստանում վերարտադրողական գիտությունը որպես ուղղություն դեռեւս կայացած չէ։ Իմ նպատակն էր ստեղծել մի կենտրոն, որը կառաջնորդվի աշխարհի առաջադեմ նմանատիպ հաստատությունների փորձով եւ միաժամանակ կտեղայնացնի միջազգային փորձը»,–նշեց նա։
Նման կենտրոնի ստեղծումից բացի, առաջնահերթ են Հայաստանում վերարտադրողական բժշկության զարգացումն ու կայացումը։ Դրա համար անհրաժեշտ են առավել մեծ թվով փորձառու եւ ոլորտի նորագույն նվաճումներին քաջածանոթ բժիշկներ։ Այդ նպատակով ստեղծվեց վերարտարողական բժշկության հայկական ասոցիացիան, որի առաջնահերթ խնդիրներից են բնակչության տեղեկացվածության աստիճանի բարձրացումը, կանանց անպտղության կամ առողջության խնդիրներով զբաղվող գինեկոլոգների մասնագիտական որակների բարձրացումն ու շարունակական վերապատրաստումը։
Այսօրվա դրությամբ հանրապետությունում նախկին մեկի փոխարեն գործում են նմանատիպ չորս կենտրոններ։ Աշխատանքներ են տարվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում եւս նման կենտրոն բացելու ուղղությամբ։ «Աշխատանքները տարվում են այն տրամաբանությամբ, որ ոչ թե մեկ կենտրոն ստեղծվի եւ զարգանա, այլ հնարավորինս շատ կենտրոններ հիմնվեն եւ զարգանան, շատ մասնագետներ լինեն, ինչը կնպաստի Հայաստանում վերարտադրողական բժշկության կայացմանը»,— շեշտեց զրուցակիցս։
Համառություն հանուն ապագայի
Աշխարհում որեւէ կենտրոն երեխա ունենալու 100 տոկոսանոց երաշխիք տալ չի կարող, սակայն մասնագետը վստահեցնում է, որ եթե զույգը միջինը երկու տարվա ընթացքում նպատակաուղղված շարունակի բուժումը, ապա 95-97 տոկոսի դեպքում հնարավոր է երեխա ունենալ։ Կան նաեւ եզակի դեպքեր, որոնց դեպքում պատճառներն անբացատրելի են, կամ էլ՝ բժշկությունը դեռեւս անզոր է։ «Նման դեպքերը չնչին տոկոս են կազմում եւ, որպես օրենք, զույգերի համառության շնորհիվ վաղ թե ուշ հասնում են ցանկալի արդյունքի»,— բացատրեց Է. Համբարձումյանը՝ որպես օրինակ նշելով 44-ամյա մի կնոջ, ով 4 տարի անընդմեջ բուժվել է եւ արդեն 6 ամսական հղի է։ Այդպիսի համառությունը բժիշկը հերոսություն որակեց, քանի որ շատերն են հուսահատվում։
Պրն Համբարձումյանի կարծիքով, երեխայի նկատմամբ նման պաշտամունքը հատուկ է բոլորին, սակայն հայ ընտանիքների մոտ այն առավել մեծ ուժգնությամբ եւ զգացմունքայնությամբ է դրսեւորվում։ Կա նաեւ սոցիալական ճնշում, որն իր բացասական դերն է ունենում՝ սթրեսային հոգեվիճակներ ստեղծելով կնոջ մոտ։ Իսկ դրականն այն է, որ անպայման ուզում են երեխաներ ունենալ։
Է. Համբարձումյանը արդարացված է համարում այն փոփոխությունը, որ ներկայումս անպտուղ է համարվում ոչ թե երկու, այլ մեկ տարվա ամուսնական զույգը, ինչը թույլ է տալիս զերծ մնալ ավելորդ սպասումներից։ Վերջերս Եվրոպայի խորհուրդը որոշում է ընդունել, ըստ որի՝ անպտղությունը վերարտադրողական օրգանների հիվանդություն է, այլ ոչ թե հետեւանք կամ վիճակ։ Նման որոշման արժեքն այն է, որ ապահովագրական ընկերությունները եւ պետությունը անպտղությունը կդիտարկեն որպես հիվանդություն։ Դա հիմք կարող է հանդիսանալ, որ առաջիկայում Հայաստանում եւս ապահովագրական ընկերությունները անպտղության դեմ բուժումը կներառեն իրենց ցանկում, ինչն այսօր բացակայում է։ «Զույգերի համար դա մեծ օգնություն կլինի, քանի որ հսկայական գումարներ են ծախսվում բուժման վրա։ Զույգերը հնարավորություն չունեն օգտվելու ապահովագրական համակարգից»,- ասաց նա։
Նշենք, որ անպտուղ անապահով զույգերին օգնելու նպատակով ստեղծվել է «Արագիլ» վերարտադրողական բժշկության աջակցման հիմնադրամը։ Այն գործում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Հիմնադրամի ստեղծման գործում իր ներդրումն ունի նաեւ ասոցիացիայի փոխնախագահ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարինե Թոխունցը։ Է. Համբարձումյանը նշեց, որ հիմնադրամի բարեգործական ծրագրերի իրականացման նպատակով արդեն կապեր են ստեղծել եվրոպական եւ ամերիկյան այն կազմակերպությունների հետ, որոնց հետ աշխատելու է հիմնադրամը։ Ուսումնասիրվում է նաեւ արտասահմանյան նմանատիպ բարեգործական կազմակերպությունների փորձը։ Զրուցակիցս ընդգծեց, որ հիմնադրամը անհատական մոտեցում կցուցաբերի յուրաքանչյուր զույգի։
10.11.2012 Կարդացեք նաև
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր չափանիշներ է սահմանել, որոնց համաձայն` անպտղություն հասկացողությունն ընդլայնվում է և դասվում է հաշմանդամության շարքին: Այս մասին հայտնում Daily Express-ը...
25.10.2016
Յուրաքանչյուր ութերորդ կին և յուրաքանչյուր տասներորդ տղամարդ տառապում է անպտղությունից կամ երեխայի բեղմնավորման հետ կապված լուրջ խնդիրներից: Այդ մասին հոդվածը հրապարակված է Human Reproduction պարբերականում...
04.07.2016
Ընտանիք կազմելը մեծ թվով զույգերի համար այնքան էլ հեշտ չէ, որքան ենթադրվում է: Հետազոտությունները ցույց են տալիս, որ կանաց մոտ գնալով նկատվում է չբերության աճ...
13.06.2013
Անպտուղ ամուսնության տարածվածությունը Հայաստանում շարունակում է մտահոգիչ մնալ. «Անպտուղ ամուսնության տարածվածությունը 90-ականներին կազմել է 23.4 տոկոս...
07.06.2013
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYdZGdpY' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ